In the era of informational society the one of the main keys to success is to form and maintain the positive image of the individual or the organization. Young entrepreneurs need to gain professional knowledge and skills to become public model. “Armenian PR Association” scientific-informational NGO in collaboration with Federation of Youth Clubs of Armenia implements “Be a Creative entrePReneur” international training course which will be held between May 25 to June 2, within the frame of Youth in Action program financed by European Union. The project will bring together 42 participants from Great Britain, Hungary, Ukraine, Moldova, Romania, Poland, Georgia and Armenia. The aim of the training course “Be a Creative entrePReneur” is to develop creative thinking and communication skills in order to become presentable in front of the public. “To be creative” means to create innovative ideas, to have a unique approach to work, to enable partners to be involved in decision-making process, to form a teamwork and collaborative environment. Quite often young entrepreneurs have to overcome various obstacles. “The objective of the training course “Be a Creative entrePReneur” is to equip the participants with knowledge to initiate their own business led by full implementation and to foster innovative and creative thinking valid to become public”. The trainers are Mr. Momodu Sallah, Doctor from De Montfort University, England ( in 2013 Mr. Sallah was recognized the best lecturer of the year in the United Kingdom) and Mrs. Astghik Avetisyan, PhD, lecturer of Yerevan State University, and the president of “Armenian PR Association” scientific-informational NGO. The coordinator of the training course is Ms. Nelli Gishyan. The participants will visit “TUMO Center for Creative Technologies”, “eLSi” Fashion House and Federation of Youth Clubs of Armenia to get acquainted with implemented projects and interesting initiatives. Anews.am Orer.eu Տեղեկատվական հասարակության դարաշրջանում հաջողության հիմնական գրավականներից մեկը հանրության շրջանում կազմակերպության, անհատի դրական կերպար ձևավորելը և պահպանելն է: Երիտասարդ ձեռնարկատերերը հանրային կերպար դառնալու համար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեռքբերելու կարիք ունեն: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մայիսի 25-ից հունիսի 2-ը կիրականացնի «Be a creative entrePReneur» (Եղի'ր կրեատիվ ձեռնարկատեր) միջազգային ուսուցողական դասընթացը, որին կմասնակցի Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հայաստանի 42 ներկայացուցիչ: «Be a creative entrePReneur» դասընթացի նպատակն է զարգացնել ստեղծագործական մտածողությունը և հաղորդել հաղորդակցման հմտություններ, դառնալ ներկայանալի և հրապարակային հանրության առջև: Լինել ստեղծագործ, նշանակում է կարողանալ նորարարական գաղափարներ արարել, յուրահատուկ մոտեցում ունենալ գործի նկատմամբ, գործընկերներին հնարավորություն ընձեռել ներգրավվել որոշումների կայացման գործընթացում, ձևավորել թիմային և համագործակցային մթնոլորտ: Երիտասարդ ձեռներեցները հաճախ ստիպված են լինում հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: ««Be a creative entrePReneur» ուսուցողական դասընթացի խնդիրն է մասակիցներին հաղորդել գիտելիքներ սեփական գործը նախաձեռնելու, լիարժեք իրականացնելու, հրապարակային դարձնելու առումով, խթանել նորարարական և ստեղծագործական մտածողությունը»: Ուսուցանողներն են Անգլիայի «Դե Մոնտֆորտ» համալսարանի (De Montfort University) դոկտոր Մոմոդու Սալլահը (2013 թվականին ճանաչվել է Միացյալ Թագավորության տարվա լավագույն դասախոս), Երևանի պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Ծրագրի համակարգողն է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ, ուսուցանող Նելլի Գիշյանը: Մասնակիցները կայցելեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «eLSi» նորաձևության տուն, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, Երիտասարդական ակումբների դաշնություն` ծանոթանալու իրականացված աշխատանքներին և հետաքրքիր նախաձեռնություններին: Anews.am Orer.eu Hraparak.am Haynews.am Աշխարհում թյուր տեսակետ է տարածված, թե մեծ բիզնես ունենալու համար մեծ գումարներ եւ ներդրումներ են պետք: Սակայն յուրաքանչյուր մարդ, ով ստեղծարար հնարավորություններ ունի, իր գաղափարները ճիշտ ներկայացնելով հասարակությանը, փոքր քայլերով կարող է հասնել մեծ հաջողությունների:Երիտասարդական ակումբների դաշնությունն արդեն իր կազմում մի շարք երիտասարդներ ունի, ովքեր հենց այդ ճանապարհով են ընթանում: Մեկը, նկարչության մեջ միայն շտրիխներ անել իմանալով, այժմ իր հեղինակային նկարներն է վաճառում, մյուսն էլ փոքր ինքնաներկայացումից հետո գնորդներ է գտել իր ասեղնագործ աշխատանքների համար… Վերոնշյալ գաղափարը խթանելու նպատակով «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնության հետ համատեղ մայիսի 25-ից հունիսի 2-ը իրականացնում է «Be a creative entrePReneur» («Եղի´ր կրեատիվ ձեռնարկատեր») միջազգային ուսուցողական դասընթացը, որը կազմակերպվել է «Youth in Action» ծրագրի շրջանակում: Պատկերասրահ՝ «Եղի´ր կրեատիվ ձեռնարկատեր» դասընթացը http://www.erit.am/index.php?lang=1&id=23245 http://www.erit.am/index.php?lang=1&id=23246 Be a creative entrePReneur կրթական ծրագիրը Երևան է բերել 42 մասնակից 8 երկրից:Հաջողակ ձեռներեց դառնալու համար նախ կրեատիվություն է պետք: Ստեղծագործ մտածողությունն ու թարմ գաղափարների փոխանակումը առաջին կանոնն է: Ստեղծագործ մտքերը` եկամտի աղբյուր դարձնելու դասընթացներն անցկացվում են «Եղիր ակտիվ ձեռնարկատեր» խորագրով: Ինչպես հանրությանը մատուցել բիզնես գաղափարները եւ դառնալ ներկայանալի. սա սովորեցնելը թրեյնինգի գլխավոր խնդիրն է: 42 մասնակից աշխարհի 8 երկրից` առանց տարիքի սահմանափակման: Ծրագիրը մինչեւ հունիսի 2-ն է, մասնակիցները կայցելեն նաեւ «Թումո», նորաձեւության տներ ու հայկական փոքր եւ միջին ձեռնարկատիրական ակումբներ: Հեղինակ` Լուսին Մկրտչյան http://www.armnewstv.am/news/28529 |